Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Էպոսագետի երևակայությունը սրվել է

Էպոսագետի երևակայությունը սրվել է
07.02.2013 | 16:47

Նախօրեին էպոսագետ, ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը հայտարարել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը իշխանությունների հետ գործարքի մեջ են: «Ժառանգություն» խմբակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեցինք` «էս ինչ հաշիվ ա՞»: «Կա՛մ էպոսագետն արքունիքի պրովոկատորն է, կա՛մ երևակայությունը սրվել է էպոսը շատ կարդալուց: Երկուսն էլ իր օգտին չի»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ